ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Այդպիսի վայրում նման անպարկեշտ միջոցառում կազմակերպելու իրավունք որևէ մեկը չունի»

«Այդպիսի վայրում նման անպարկեշտ միջոցառում կազմակերպելու իրավունք որևէ մեկը չունի»
18.06.2014 | 12:01

Զվարթնոցի տաճարի տարածքում կազմակերպված «գինարբուքը» դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ը փորձում է բացատրություն տալ կատարվածի մասին, ինչը, իհարկե, չի մեղմում իրավիճակը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` իրավունք ունե՞ն սրբազան կառույցում նման միջոցառումներ կազմակերպելու: «Եթե նույնիսկ իրավունք է տրված միջոցառումներ կազմակերպելու, ապա ոչ երբեք նմանատիպ խրախճանքների... Պետական պատկան կառույցի պատասխանատուները պետք է այդքան գիտակցություն ունենան և կարողանան զատորոշել՝ ինչն է պատշաճ, ինչը` խոտելի: Բնականաբար, այդպիսի վայրում նման անպարկեշտ միջոցառում կազմակերպելու իրավունք որևէ մեկը չունի»,- ասաց նա, նշելով, որ մեր գործող եկեղեցիներ ու վանքեր էլ բազմաթիվ ուխտավորներ են գալիս, ովքեր տաճարների հովանու ներքո նստում են, ճաշում, երգում, պարում, բայց, իհարկե, միջավայրին հարիր ձևով. հնչում է ազգային, ժողովրդական ու հոգևոր երգ, պարում են հայկական ժողովրդական ոգեշունչ պարեր, միով բանիվ ստեղծվում է մի վիճակ, որը լուսավոր ու ոգեղեն լիցքերով է պարուրում մարդու ներաշխարհը: «Ահա այսպիսի խնկարկում է ակնկալում մեզնից սրբավայրը: Իսկ եթե միջոցառումն այդպիսին չէ, ապա ոչ մի դեպքում այն չի կարող կազմակերպվել սրբավայրում կամ մշակութային` ազգային ժառանգության մաս եղող հաստատությունում: Մենք պետք է արժանապատվություն ունենանք և համապատասխան գիտակցություն»,- ընդգծեց Ասողիկ քահանա Կարապետյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ